ԲՀԿ-ն վաղուց քաղաքական աղբանոցում է, ու անգամ Փաշինյաանի հրաժարականի դեպքում շանս չունի վստահության քվե ստանալու

Երկրում ստեղծված իրավիճակը շատերի մոտ այն միֆը ստեղծեց, որ կարելի է օգտվել մարդկանց հոգեվիճակից և արագ բազմել գահին․․․ Շատ արագ հավաքվեցին քաղաքական էլիտայի հայտնի ռեժիսորները, սցենարիստները՝ խելք խելքի տվեցին և անցան գործի։ Նախ ցույցեր, զգացմունքային ելևէջներով ուղեկցող դատարկ ճառեր և խորհրդավոր սպասում՝ նոր վարչապետի թեկնածուի ի հայտ գալուն․․․

Հնդկական սերիալների մոտիվները գուցե շարունակվեին, եթե ավելի խորամանկ գտնվեին և իրենց քաղաքական դիակին հարություն չտային և սցենարը չանցներ ֆանտաստիկայի ժանրի։

Վազգեն Մանուկյան անունը արդեն կանխատեսելի ավարտով բեմականացում էր , որի ընթացքը գուցե կարողանային գունավորել , բայց ավարտը պարզ էր բոլորին։

Բայց այս ռոմանտիկ քաղաքական 17  մոտիվների մեջ  կար մի կուսակցություն, որ ամեն անգամ իր բեմական տաղանդով զարմացնում է շատերին։

ԲՀԿ ՝ հայտնի մի դեկոր քաղաքական հարթակում, որ միշտ այնտեղ է, որտեղ ավելի յուղոտ է, հյութալի և կարևորը միշտ << ժողովրդի կողքին>>։

Այսօր և առհասարակ , եթե չլինեն քաղաքական << պապաշայի>> ֆինանսները, ժողովրդի քանի տոկասը կընտրի ձեզ՝ բոլորից լավ ձեզ է հայտնի։ Մի պահ, թե մտածեցիք, որ վարչապետի քայլերը գուցե հուզական ֆոնի վրա մարդկանց ստիպեր դուրս գալ փողոց և պահանջել նրա հրաժարականը, գուցե, եթե այդ փողոցում չլինեիք դուք և  ձեզ նման ձևական ֆոնի վրա ստղծված քաղաքական դեկորները։

Անգամ վարչապետի հրաժարականի դեպքում և նրա հեռանալու պարագայում՝ ժողովուրդը ձեզ նույնիսկ այլևս խորհրդարանում չի տեսնում, ուր մնաց կառավարման դերում․ դուք այդպես էլ չհասկացաք, որ որքան էլ գումար վատնեք, լավ սցենարներ գրեք, լավ դերասաններ ընտրեք, լավ պրոդյուսեր ունենաք, ձեր դերը վաղուց ժողովուրդը բաշխել է․․․

Դուք քաղաքական աղբ եք, այնպես ինչպես ձեզ բախտակից մյուս 17-ը, վայելեք այն ինչ տարիներ շարունակ վաստակել եք։

Ձեզ երբեք հայ հասարակությունը չի ընդունել և չի ընդունի, գումար բաժանելով, սրա — նրա սոցիալական վիճակը մատնացույց անելով, կապոց տալով, քվե կորզելով, չեն դառնում քաղաքական ուժ՝ այն էլ ժողովրդի կողմից ընդունված։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ