Սյունեցիները փակելեն ճանապարհը Վազգեն Մանուկյանի և 17+ ի դեմ

Այսօր՝ հունվարի 19-ին սյունեցիները փակելեն ճանապարհը Վազգեն Մանուկյանի և 17+ ի դեմ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն իր և կողմնակիցների ճանապարհը փակած գյումրեցիներին «բոմժ» էր անվանել, որոնց, ըստ նրա, փող բաժանելու դիմաց ուղարկել էր իշխանությունը:

«Ես հասկանում եմ, որ էմոցիաները երբեմն այնպես են խտանում, և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում: Մենք քաղաքական գործիչներ ենք և չպետք է տրվենք սադրանքների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում, իհարկե, դժվար է պահպանել ինքնատիրապետումը:

Հարցին՝ «ժեխ» բառն այլևս չե՞ք օգտագործելու, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց, իմ ասածը բոլորովին այլ կոնտեքստով է եղել…»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում տարաձայնություններ կան Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ, Ն.Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ամբողջական տեղեկություն չունի, քանի որ ներկայումս զբաղված է ռազմագերիների խնդիրներով: Նա հորդորեց այդ հարցով դիմել խմբակցության քարտուղարին: Զոհրաբյանն ասաց, որ ինչ-ինչ հարցերի շուրջ ԲՀԿ-ն կարող է անհամաձայնություն ունենալ մյուս 16 կուսակցությունների հետ, բայց իրենց օրակարգը շարունակում է նույնը մնալ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ