Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին. հայտնի է նրան փոխարինողի անունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ին տեղեկացրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատելու առաջարկը։ ArmDaily.am-ի տեղեկություններով Թորոսյանին կփոխարինի Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․ մայիսի 12-ին։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ