Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմումը

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատման դիմումը, այն օրվա ընթացքում կհրապարակվի։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․ մայիսի 12-ին։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ