![]()
Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։
«Խորտակված բեռնանավը գնում էր Պալաուի դրոշի ներքո, անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են», – Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:
Նա հավելել է, որ անձնակազմի ևս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, փրկարարները փորձում են հասնել նրանց:
![]()