«Մեր տղան լավ է…». Նազելի Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի զինվորական

հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին:

«Մեր տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող, և վիճակը կայուն է։

Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ