![]()
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար: Հիմնադրամի տնօրենը վերականգնողական կենտրոնում է՝ տեղում ծանոթանալու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում հայրենիքի պաշտպանները:
Նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիան արդեն Հայաստանում է: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն) — Ունենք զինծառայողներ, որ խնդիր ունեն, ունենք զինծառայողներ, ովքեր չգիտենք՝ կամպուտացվե՞ն, թե՞ ոչ: Եթե ամպուտացվեն, բնականաբար, նոր խնդիր է առաջանում: Փորձում ենք գոնե առաջին փուլով հրատապ էս կարիքները հոգալ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է գնահատել վերականգնողական կենտրոնի կարիքները: Անհրաժեշտության դեպքում հատկացվող գումար կավելացնեն, որ հայրենիքի պաշտպանը բուժումը շուտ ավարտի ու տուն շտապի: «Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր բուժումը»,- ասում է Զինվորի տան հիմնադիրը:
![]()