![]()
Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում հանդիպում է անցկացնում համախոհների հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև Լոռու մարզի համայնքների ինչպես նոր, այնպես էլ նախկին համայնքապետերը:
Մինչ հանդիպման մեկնակը լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ երեկ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժեր» անվանելուն:
«Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը, ես կիսով չափ գյումեցի եմ, մայրս գյումրեցի է:
Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, փողոցում մոտենում, խոսում էին: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ, ով է կազմակերպել: Առավոտյան ես որ դուրս եկա, մեր բակում մարդ կա, ով շիշ է հավաքում, բոմժ նրանց են ասում: Ասեց պարոն Մանուկյան մեզ ինչու եք վիրավորել, համեմատել էդ տականքների հետ»,-ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, երեկ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին, գյումրեցիներն ու Շիրակի մարզի բնակիչները թույլ չէին տվել, որ շարունակեն ճանապարհն ու մտնեն Գյումրի:
![]()