Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելը ախտանիշ ա՝ չի կարող նորմալ մարդը լինել Քոչարյանի աջակից

Նարեկ սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելը ախտանիշ ա: Նախ դա անբարոյականության ու սուտասանության ախտանիշ ա: Նվազագույնը տգիտության և աբիժնիկության ախտանիշ ա: Չի կարող նորմալ մարդը լինել Քոչարյանի աջակից:

Քոչարյանը մարդասպան ա: Քոչարյանի թիկնապահները զուգարանում մարդ են սպանել: Քոչարյանը նախագահության օրոք աղքատ մարդուց վերածվել ա մուլտիմիլիոնատիրոջ: Քոչարյանը կրակել ա ժողովրդի վրա:

Քոչարյանը պատասխանատու ա Հոկտեմբերի 27-ի համար: Չի կարող նորմալ մարդը լինել մարդասպանի աջակից:
Կասկած չունեմ, որ քոչարյանական ավազակախումբը շամպայնով ա նշել պատերազմում Հայաստանի պարտությունը: Իրենք թքած ունեն Ղարաբաղի վրա էլ, Հայաստնաի վրա էլ: Իրենց հետաքրքրում ա միայն իշխանություն և փող:

Հայաստանի պարտությունը իրենց համար լավագույն բանն էր, որովհետև հուսահատված ժողովուրդը, որի ցավը էնքան մեծ ա, որ մոռացել ա Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 — լավագույն պայմանն ա նոր տեռորի, ու իշխանության բռնազավթման ու հարստահարման համար: Ով չգիտի, թող իմանա: Հայաստանում բոլորն են սգի մեջ ու էս սուգը շատ երկար ա տևելու: Բացառություն են միայն Ռոբերտ Քոչարյանը և նրան շրջապատող ավազակախումբը:

Բայց թող շատ չուրախանան: Մեր ժողովուրդը, ի տարբերություն «քաղաքագետ» կոչվողների, շատ լավ ա տարբերվում թացը չորից: Եվ պատահական չի, որ ինչքան էլ մեծ լինի զայրույթը ներկա իշխանության կործանարար արկածախնդրության վրա, ժողովրդի զգալի մասը շատ զգոն ա և թույլ չի տալու, որ մարդասպանները ձեռքը մեկնեն իշխանությանը: Համոզված եմ, որ դա միակ պատճառն ա, որ իշխանության հանդեպ մեծ ընդվզում չկա: Եթե Քոչարյանը և մյուս մարդասպանները բանտերում լինեին, գողոնը՝ վերադարձված և տեռորի վտանգ չլիներ, ապա ներկա իշխանությունը արկածախնդրության դիմելուց հետո իշխանությունը մի օր ավելի պահելու շանս չէին ունենա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ