![]()
Երկու օր է՝ մամուլում կրկին համառորեն տեղեկություններ են տարածվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին:
Նույնիսկ ընդգծվում է, որ նրա դիմումն արդեն վարչապետի մոտ է:
«Կառավարությունում նման դիմում մենք չենք ստացել: Ընթացակարգով դիմումը պետք է գար Կառավարություն. մենք դիմում չունենք»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ նախարարը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները, նրա հրաժարականի մասին տեղեկություն չունի:
Թորոսյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները պարբերական բնույթ են կրում: Վերջին անգամ նման տեղեկություններ եղել էին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ դրանից առաջ՝ նաեւ օգոստոսին:
![]()