Սպասվում է ավիատոմսերի կտրուկ թանկացում․ ՌԴ փորձագետ

Ավիացիայի ոլորտի փորձագետ, AviaPort գործակալության գործադիր տնօրեն Օլեգ Պանտելեևը կարծում է, որ 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին ավիատոմսերի գները ցածր կլինեն, բայց ապրիլից դրանք արագորեն կաճեն: «Ենթադրում եմ, որ ավիատոմսերի գներն այլևս տեղ չունեն նվազելու … Ինչպես ասում են՝ ավելի էժան միայն անվճարն է:

Ընդհանուր առմամբ, գների ներկա մակարդակը չի ապահովում ավիափոխադրումների շահութաբերությունը, հետևաբար, ավիաընկերությունները կամ պետք է ծախսերը կրճատեն (բայց պահուստներ գործնականում չկան), կամ դադարեցնեն դեմպինգը », — ասել է Պանտելեևը РИА Новости-ի հետ զրույցում:

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում ավիաընկերությունները չեն կարողանա անվերջ գոյություն ունենալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ