![]()
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանի կողմից ահազանգ է ստացվել նշված դասակ, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչները պարզել են, որ բախվել են 2 Mercedes, 2 Lexus և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()
![]()