Նախօրեին Երասխում Հայաստանի ԱԱԾ ղեկավարության ավտոշարասյուն է նկատվել. «Wargonzo»

Երասխում @wargonzo-ի աղբյուրները hաստատում են, որ նախօրեին՝ ժամը 17:00-ին, տեսել են Հայաստանի ԱԱԾ ղեկավարության բարձրաստիճան ավտոշարասյուն, որը շարժվում էր դեպի Երևան: Մեր աղբյուրները չեն հայտնում, թե կոնկրետ ինչով էին զբաղվում ԱԱԾ-ի ներկայացուցիչները Երասխում:

«Հաշվի առնելով վերջին օրերի լուրերը, և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը՝ մեր գործընկերների վարկածը հավանական է թվում»,-գրում է աղբյուրը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Երասխում խստագույն գաղտնիության պայմաններում հանդիպել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն ու Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ