Արարատի մարզում արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի

Հունվարի 8-ին դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ