Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԱՆ-ում որևէ պայմանագիր չկա. դա ապատեղեկատվություն է

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին Արդարադատության նախարարության դիմաց հավաքի կազմակերպիչներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր մյուս լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին», — հայտարարեց Ռուստամ Բադասյանը։

Նախարարն ասաց, թե որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ