Նիգերում իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ

Reuters-ը, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունում աղբյուրներին, հայտնում է՝ Նիգերում՝ Մալիի սահմանին, իսլամիստ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ:

Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ հարձակման հետեւանքով զոհվել են Չոմբանգու գյուղի 49 բնակիչներ, ևս 17 մարդ վիրավորվել է:

Երկրորդ աղբյուրը հայտնել է Զարումդարեյե գյուղում ևս մոտ 30 ֆերմերի զոհվելու մասին:

Երկրի կառավարությունից տեղի ունեցածն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ