Երուսաղեմում շուրջ 2000 տարվա վաղեմության գտածոներ են հայտնաբերվել

Հնագետները Երուսաղեմում հնագույն գտածոներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով Իսրայելի տուրիզմի նախարարության մամուլի ծառայությանը:

Գտածոների թվում է ջրի համար նախատեսված տարան, որն ըստ հնագետների, 2000 տարվա պատմություն ունի: Այն նախատեսված է եղել ծեսերի անցկացման համար:

Հնագետները հայտնաբերել են նաև բյուզանդական շրջանի  տաճարի մնացորդներ: Գիտնականները ենթադրում են, որ այն կառուցվել է VI դարում և որ այն ծառայել է մոտ 200 տարի:

Գտածոները հայտնաբերվել են «Բոլոր ազգերի եկեղեցու» այցելուների համար նախատեսված կենտրոնի և ստորգետնյա թունելի շինարարության արդյունքում:

Սուրբ գրքի համաձայն, եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ Հիսուս Քրիստոսը ձերբակալությանը նախորդող  գիշերն աղոթել է:

Դեկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ պեղումների արդյունքում Պոմպեյում հայտնաբերվել է  սննդի կրպակ, որտեղ պահպանվել են որմնանկարներ, որոնց վրա մթերքներ են պատկերված: Ինչպես նաև հայտնաբերվել են բադի ոսկորներով լի տարաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ