Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք ներմուծելու է Իրանից

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին:

«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», – ասել է իրանցի պաշտոնյան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը, դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։

ՀՀ կառավարությունը կես տարով կասեցրել է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդ արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և ուժի մեջ մտել նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ