ԱՄՆ-ում վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ կին է մահապատժի ենթարկվում

ԱՄՆ Վերաքննիչ դաշնային դատարանը չեղարկել է տորին ատյանի դատարանի որոշումը , որով հետաձգվել է վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռը։Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքը ։

Դապարտյալ Լիզա Մոնտգոմերին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ առանձնակի դաժան սպանության մեջ:

Ավելի վաղ նախատեսված էր դատավճիռն իրականացնել դեկտեմբերի 8-ին, Ինդիանայում՝մահացու ներարկումով:

Հետաձգման պատճառ եղել է մեղադրյալի փաստաբանների կորոնավիրուսով վարակվելը ,որից հետո նրանց ժամանակ է տրվել վերականգնվելու և պատժի մեղմացման միջնորդություն ներկայացնելու համար ։ Շրջանային դատարանն, այնուհետ, մահապատժի իրականացումը տեղափոխել էր հունվարի 12, բայց այժմ այս որոշումը չեղյալ է հայտարարվել և այն կարող է տեղի ունենալ ավելի վաղ,- նշում է հեռուստաալիքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ