Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին News.am -ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել, որոնցից 2-ը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերն աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյանը հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին:
![]()