Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Այս մասին տեղեկացրել են եվրոպական երկրի նախագահական նստավայրից՝ փոխանցում է BBC-ն:

Ելիսեյան պալատից հայտնում են, որ ախտանշանների ի հայտ գալուց և վարակը հաստատվելուց հետո 42-ամյա նախագահը կմեկուսանա յոթ օրով:

Ֆրանսիայի նախագահը հեռավար կշարունակի իր լիազորությունների կատարումը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի պատճառով երկրում այս շաբաթ պարետային ժամ էր սահմանվել: Այս երկրում կա հաստատված 2 մլն դեպք, մահացության ցուցանիշը գերազանցում է 59400-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ