Հին Շենն ապաշրջափակվել է

Օրեր առաջ արձանագրված շրջափակումից հետո ապաշրջափակվել է Հին Շեն գյուղը: Ադրբեջանական ուժերը փորձել էին հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով:

Ռուսական խաղաղապահների շնորհիվ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։

Համայնքն այս պահին հսկում են պաշտպանության բանակը և ռուս խաղաղապահները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր՝ ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում հաջողվել է հեռացնել ադրբեջանական հենակետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ