«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ակնկալում ենք հանգուցալուծում․..». Ավինյանը՝ Խծաբերդի մասին

Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ։

Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է:

Ըստ Ավինյանի` այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, և ակնկալում են հանգուցալուծում։ Փոխվարչապետը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել են նաև Հին Շենում և Սյունիքում տիրող իրավիճակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ