Շուշան Պետրոսյանն արդեն դուրս է եկել ոստիկանության բաժնից

Երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝   այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ Նա բերման է ենթարկվել նախապատրաստվող նյութերի շրջանակում:

Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ