![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց հոր հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ ուրբաթ, Իջևանի գերեզամատանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացավ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, 80 տարեկանում:
Նշենք, որ Վովա Փաշինյանը 80 տարեկան էր, նա տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։
Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։
![]()