«Մենք այս պարտությունը կերտել ենք 99-ի Հոկտեմբերի 27-ից սկսած». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ազգային ժողովն արդեն ուշքի՞ է գալիս:

– Ազգային ժողովը պարտավոր է միշտ լինել ուշքի եկած վիճակում, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք, և այն քաղաքական հարթակը, որտեղ պետք է իրականացվի ոչ միայն օրենսդրական գործունեություն, այլ նաև հարթվեն ճգնաժամային իրավիճակները, դա Ազգային ժողովի հարթակն է:

– Հետպատերազմական օրերը Ձեր ասածի մասին չէին վկայում:

– Հետպատերազմական առաջին օրը հրադադարի պարտադրման առաջին օրը տեսաք, թե ինչպիսի բուռն զարգացում տեղի ունեցավ, և թաքստոցում գտնվող կիսառազմական միավորները, գուցև նախկին օլիգարխների զորքերը մեկ հրահանգով տոտալ հարձակման անցան կառավարման ինստիտուտների վրա: Նրանց դեմքերը ճանաչելի են, նրանց հետևում կանգնած մարդիկ, լրատվամիջոցները, բոլորը հայտնի են, և ԱԱԾ-ն արդեն այսօր երկրորդ հայտարարությունը տարածեց, թե կոնկրետ ում միջավայրում ձևավորված անհատները կամ մարդկանց խմբերն են մասնակցել այս գործողություններին:

Բնականաբար, որևէ չպարզաբանված բան գոյություն չունի՝ սկսած այն արտահոսքից, որ ժամանակից շուտ իրականացվեց մեր «համազգային փեսայի» կողմից և մինչև հրադադարի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը անմիջապես գործողությունների մի ամբողջ պլանավորած ընթացք եղավ, որի կիզակետը ԱԺ նախագահին առևանգելը և մահացու վնասվածքներ հասցնելու փորձն էր: Անվտանգության աշխատակիցները, որպեսզի հանդարտեցնեն վայրագ դրսևորումները, կոչով դիմել են չհարվածել՝ ասելով, որ ԱԺ նախագահի մարմինը սառած է, և իմաստ չունի հարվածելը, սակայն շարունակել են հարվածել, այսպիսի իրողությունները տեղի էին ունենում նախկինում, երբ որ օլիգարխիկ հրոսակախմբերը հրահանգ էին ստանում:

Մանրամասները՝  Առաջին լրատվականի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ