Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն):

Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987թթ., 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14… -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948թ:

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` –280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953թ):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008, 2018թթ. այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները`23 մ/վրկ:

Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

Արարատի և Արմավիրի մարզեր
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+80C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -15…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-360C, առավելագույնը՝ +15…+180C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-310C, առավելագույնը՝ +19…+210C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+140C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-200C, առավելագույնը՝ +22…+260C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 21-23 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+10C, լեռնային շրջաններում` -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +8…+100C, լեռնային շրջաններում՝ +4…+70C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-120C, լեռնային շրջաններում` -17…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-230C, առավելագույնը՝ +18…+190C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-260C, առավելագույնը՝ +14…+150C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+50C, նախալեռնային շրջաններում` -1…-30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12…+150C, նախալեռնային շրջաններում՝ +7…+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-100C, նախալեռնային շրջաններում` -15…-180C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-180C, առավելագույնը՝ +25…+260C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-300C, առավելագույնը՝ +20…+230C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+100C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-130C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.80C, առավելագույնը՝ +220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ