Արարատ Միրզոյանը` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

Համացանցում հայտնվել է հիվանդանոցից դուրս գրված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լուսանկարը: Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի:

Միրզոյանը դեռ երկու օր առաջ բուժվում էր հիվանդանոցում։ ԱԺ նախագահի դաժան ծեծից քսան օր է անցել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ