![]()
«Խայծի մասին.
Նախկինների կողմից ծրագրված այս դավաճանական դավադիր պատերազմը հայ ժողովրդի և նրա լեգիտիմ իշխանությունների նկատմամբ, ուներ մի քանի նպատակ`
1) սերժիկ սարգսյանը, լավ տիրապետելով իրավիճակին, թե ի՞նչ աղետ է սպասվում Հայաստանին, և շատ լավ հասկանալով, որ բանակն ու պետությունը թալանված է, որ մենք չենք կարողանալու դիմակայել այս պատերազմում, իշխանությունն առանց հայի վրա կրակելու հանձնեց Նիկոլ Փաշինյանին։Այն նույն սերժիկը, ով 2008-ին ՀՀ նախագահի աթոռն զբաղեցրեց 10 ՀՀ քաղաքացիներին գնդակահարելով։
2) ռոբերտ քոչարյանն ու սերժիկ սարգսյանը այս դավադիր զարգցումներին անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի ներսից` անկայունություններ հրահրելով և իշխանությունների նկատմամբ սուտ տեղեկություններ տարածելով, Հայաստանը ներսից թուլացնելով։
3) ըստ սերժիկ սարգսյանի, ռոբերտ քոչարյանի և այսօրվա հրապարակներում իրենց կողմից կառավարելի մարդկանց համար, երկու սցենարով էլ (5+2 շրջանների հանձնումը առանց պատերազմի, կամ պատերազմում պարտություն), ժողովրդի կողմից, Նիկոլը պետք է հռչակավեր ազգի դավաճան, և դրանից հետո կկազմակերպվեր Նիկոլին հեռացնելու և իրենց վերադարձի ծրագրերը։Այսինքն` իրենց համար, Ղարաբաղի հարցը եղել է իշխանություն պահելու գլխացավանք, դրա համար էլ 2018-ին ՀՀ քաղաքացիներին չգնդակահարեցին հրապարակներում։
4) Այն քաղաքացիները, ովքեր տրվում են այս դավադիր, ազգակործան ծրագրերին, նրանք կուլ են տալիս այն խայծը, որը նախապես ծրագրավորվել է նախկին ռեժիմների կողմից, և դա նախատեսված է, ըստ իրենց, որ կլինեն միամիտներ, ովքեր կուլ կտան այդ խայծը։
Հիմա` տեսնելով, որ դժվարանում է նախապես պլանավորված ծրագրերի իրականացումը, քանի որ 21-րդ դարում այդքան էլ հեշտ չէ խաբել շարքային քաղաքացիներին, այնպիսի սցենարներ են փորձելու նախաձեռնել, որը կլինի համահունչ նրան, ինչպիսի արձագանք, որ կտեսնեն հանրության կողմից հրապարակներում։
Մեկ բան կա, որն անհերքելի փաստ է` Հայաստանն կառուցող, շենացնող լեգիտիմ իշխանություններ, և Հայաստանը թալանած, բանակը թալանած, պետության հաշվին հարստացածներ։
Ձեր տեսածն ու ապրածն եմ ասում, չեմ հորինում։
#Լավ_եղեք»-գրել է Արսեն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում։
![]()