![]()
Լաչինի(Քաշաթաղ) շրջանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր կոնաշենկովը:
Ավելի վաղ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողությանը հանձնելու մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Լաչինի(Քաշաթաղ) շրջանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր կոնաշենկովը:
« Դեկտեմբերի 1-ին, համաձայն ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի վավերացրած եռակողմ հայտարարության , ռուս խաղաղապահների վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը»,- ասել է Կոնաշենկովը:
Սա երեք շրջաններից վերջինն է, որը հանձնվում է Ադրբեջանին:
«Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ հատվածը վերահսկում են ռուս խաղաղապահները: Այն ապահովում է Հայաստան- Լեռնային Ղարաբաղ կապը, արցախցիների անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- հավելել է Կոնաշենկովը:
![]()
![]()