![]()
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։
«Իհարկե, Միացյալ Նահանգները տեղեկատվություն կստանա այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ է ձեռնարկվել պայմանավորվածությունների ձեռքբերման շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Դիվանագետը հիշեցրել է, որ ոչ ոք չեղյալ չի համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի:
![]()