«Արցախի հարավարևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին թշնամին լիովին ջախջախվեց, մնացին հարյուրավոր լեշեր․..»․ Կոռնիձորի Արո

ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գրում է.

«Արցախի հարավարևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին փառահեղ հաղթանակ տարավ կամավորականների 16 վաշտը (Կոռնիձոր ջոկատ), թուրք թշնամին լիովին ջախջախվեց, ոչ թե ետ շպրտվեց, այլ տեղում մնացին հարյուրավոր լեշեր։

Թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռահրետանային զինատեսակներ՝ ի վերջո ոչնչացվեց ամբողջությամբ։

Հայկական կողմը կիրառեց տակտիկական հնարքներ, թշնամին հայոց լեռներում հիշեց հոր հարսանիքը՝ Կոռնիձորի արծիվների հնչեցրած սիմֆոնիաների տակ։ Միակ անհանգստացնողը թուրքի անտեր ու պիղծ լեշերն են։

Կոռնիձորի Արո։
ՀԳ․ ՄԵՆՔ ենք թելադրելու աշխարհին մեր պայմանները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ