![]()
Ես պատրաստվում էի բաց նամակ գրել, բայց հետո մտածեցի… Այն, ինչ դու արեցիր, մեծապես խոսում է այն մասին, թե ինչպիսին է լինում եսակենտրոն, անզգամ և անխոհեմ արարքը։
Արիանան կարիք չունի, որ ես կամ մեկ ուրիշը խոսենք իր մասին։ Դուք բոլորդ շատ լավ գիտեք նրա ուժի, գեղեցկության, էլեգանտության, մտավոր կարողության և գեղեցիկ հոգու մասին…
Մարդ, ով լի էր կյանքով և այնքան բան է արել այս երկրի համար, ապրել է այստեղ, սովորել լեզուն, փորձել է անել առավելագույնը ինտեգրվելու և տեղի մշակույթի մի մասը դառնալու համար, իսկապես անփոխարինելի մարդ։
![]()
Նրա մասին գեղեցիկ հուշերը միշտ կենդանի կմնան այն մարդկանց սրտերում, ովքեր իսկապես սիրել են նրան, այն մարդկանց սրտերում, ովքեր դեռևս սգում են այս սարսափելի և ցավալի կորուստը։
![]()
Հ.Գ. Նրանց համար, ովքեր պատրաստվում են պաշտպանել այս խառնաշփոթ իրավիճակը՝ ասելով, թե դա իրենց անձնական կյանքն է, խնդրում եմ ձեզ՝ պահեք դա։ Եթե դա անձնական կյանք է, ապա պետք է անձնական տարածքում մնա։ Հարգել նրա հիշատակը առնվազն մեկ տարի՝ նվազագույնն է, որ անհրաժեշտ է անել, հարգել ընտանիքին և ընկերներին, ովքեր դեռ սգում են, մեծ խնդրանք չէ։
Ուրեմն, խնդրում եմ, հարգանք և արժանապատվություն ցուցաբերել և դադարել անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը»: Իրական սիրո մասին այդքան խոսելու կարիք չկա։
![]()
![]()