Բեյրութում ավելի քան մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պшյթյունից հետո նույն վայրում այսօր նոր հրդեհ է բռնկվել

Բեյրութի նավահանգստում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պшյթյունից հետո նույն վայրում այսօր նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Պարբերականը գրում է, որ ծխի մեծ սև ամպ է բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:

Հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է նավահանգստում գտնվող նավթի ու անվադողերի պահեստում: Կրակի առաջացման պատճառներն առայժմ անհայտ են: Դեպքի վայր ժամանակ հրշեջները փորձում են մարել կրակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում հզոր պшյթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, տուժել՝ ավելի քան 6500-ը:

Fire erupts in Beirut port area a month after devastating explosion

Fire erupts in Beirut port area a month after devastating explosion

Posted by Sputnik on Thursday, 10 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ