Ծառուկյանը հանդիպել է Քոչարյանի հետ. Ինչ հարցեր են քննարկել.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:

Ինչպես նշել էինք, Քոչարյանը հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հակաիշխանական այլանս ձևավորելու համար՝ խոստանալով ապահովել համապատասխան աջակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Առաջին լրատվականին տված հարցազրույի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր.

 «Ես չեմ բացառում որևիցե բան, որովհետև գիտեմ, որ երկուստեք ամեն ինչի պատրաստ են: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում նրանք առանձին են գործել, բայց իմ փորձառությունը հուշում է, որ մենք ականատես ենք լինում Քոչարյան և Ծառուկյանի «ընկերության» վերականգնմանը և կոորդինատների առումով նույնականացմանը:

Ամեն ինչ արվում է, որ ժամանակ շահվի և այդ ժամանակահատվածում հնարավոր լինի դրսից տղա բերել, իշխանության վարկանիշը փորձել իջեցնել, որ իշխանությունը թույլ լինի և իրենք կարողանան ինչ-որ սակարկությունների գնալ: Ինչ-որ մարտավարություն է, ըստ իս, ընտրված, որ հաջողությամբ չի ավարտվելու, որովհետև վարկանիշի հետ կապված իրենք, իրոք, խնդիր ունեն, որովհետև այն մարտավարությունը, որ իրենք որդեգրել են, չի աշխատում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ