ՈՒնենք առողջացած 275.Կորոնավիրուսի վարակման քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2460 թեստից 2263-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն աճել է 1-ով՝ հասնելով 269-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ