![]()
Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ
– Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրած առաջին ասուլիսում հայտարարեց՝ իր համար ամեն մի զինվորի կյանք թանկ է, այդ իսկ պատճառով կորցրած դիրքերը հետ բերելու հրաման չի տվել, քանի որ այդ դեպքում շատ ավելի մեծ թվով զոհեր կունենայինք։ Դուք սա լուրջ փաստարկ համարո՞ւմ եք։
– Եթե Սերժ Սարգսյանի համար թանկ լիներ ամեն զինվորի կյանքը, դա պաշտպանված չէր լինի «տուշոնկի բանկեքով»։ Մենք բոլորս դա տեսել ենք՝ փշալարերն էին ու «տուշոնկի բանկեքը»։ Եվ այդ պատկերն իր այդ ամբողջ նախադասությունն ի չիք է դարձնում։ Եվ այստեղ ասում ես՝ իրո՞ք։ Զինվորի կյանքը թա՞նկ էր։ Ինձ թվում է՝ «տուշոնկից» ավելի չի եղել ձեզ համար զինվորի կյանքը։
– Սարգսյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներից իր կողմից ներողություն խնդրելը տեղին չէ։ Դուք ինչ եք կարծում՝ դրա կարիքը կա՞։
– Դա իր խղճի հարցն է, ես ի՞նչ ասեմ։ Տեղին է, տեղին չէ… դա աբսուրդ է։
– Սարգսյանը շեշտեց. ապրիլյանին իր կամ ԶՈւ-ի կողմից չի տեսնում այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել։ Դուք ունե՞ք մեղադրանք ապրիլյանի մասով, Սարգսյանը թերացե՞լ է՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:
![]()