Մխիթար Հայրապետյանը Ծառուկյանին հրավիրում է բանավեճի

Մխիթար Հայրապետյանն այսօր ուղիղ եթերում պատասխանեց մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին կրթական խնդիրներին և վերջին ժամանակներում մեծ աղմուկ են բարձրացրել։ Հատկապես շեշտվեց Ծառուկյանի կողմից ներկայացված խնդիրները, որոնք զարմանք են առաջացնում շատերի մոտ։

Այս մասին նաև իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Տարոն Չախոյանն, որում մասնավորապես ասվում է․

Մխիթար Հայրապետյանը Հ1-ի եթերում Ծառուկյանին հրավիրում է բանավեճի կրթական բարեփոխումների թեմայով ))

Շուտով կլինի Պետրոսյան Գևորգի գրառումը «Ով դառար դու ապրածդ կյանքով» թեմայով:

Իսկ Ծառուկյանի կողմից հարցադրում կարվի Մխիթար Հայրապետյանին:

«Դու բանգլադեշցի բաքսյոր Քյաչին ճանաչու՞մ ես…»:

Իսկ եթե լուրջ, բանավեճ իհարկե չի լինի, գոնե էդքան միամիտ չեն հերթական անգամ խայտառակ լինելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ