Ինչից է պատրաստված 11 հոգու մահվան պատճառ դարձած օղին․ մանրամասները հայտնի են դարձել

Այսօր առգրավված օղու մեջ, որի օգտագործման պատճառով 11 հոգի մահացել է, ըստ նախնական վարկածի՝ եղել է տեխնիկական մեթիլ սպիրտ:

Տեղեկատվությունը մեզ հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ մեթիլ սպիրտի առկայությունը դեռ վարկած է: Թունավորման պատճառ դարձած օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքները հայտնի կլինեն 3-7 օրվա ընթացքում:

Ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ մեթիլ սպրիտը կամ մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային եւ անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում՝ առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։ Այն նաեւ անվանվում է փայտի սպիրտ, քանի որ փայտի չոր թորման արգասիք է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թունավորմամբ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 16 քաղաքացի, որոնցից 11-ը մահացել են: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ