![]()
Քիչ առաջ ալկոհոլային թունավորում նախնական ախտորոշմամբ եւս մեկ քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ԲԿ-ի ընդունարանից: Թե ինչպես է այս պահին գնահատվում նրա առողջական վիճակը, դեռեւս հայտնի չէ: Թունավորվածը 53 տարեկան տղամարդ է, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:
Աշխատակցի փոխանցմամբ՝ թունավորված անձիք չեն մասնակցել մեկ խնջույքի: «Գիշերվա ընթացքում ահազանգերը եղել են տարբեր ժամերի, տարբեր գյուղերից»,- ասաց նա:
Մեր զրույցում աշխատակիցը հայտնեց նաեւ, որ թունավորվածները հիմնականում 50-ից բարձր տարիքի են։
Նշենք, որ ավեի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ, նախնական տվյալներով, թունավորման կասկածով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, բուժհաստատություններ է դիմել 16 անձ, նրանցից 11-ը մահացել է:
![]()