Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցները պատրաստ են

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն են:

✅Առաջին երեք լուսանկարներն արվել են այս տարվա մայիսի 27-ին:
Այդ օրը մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր պիլոտային ծրագրով վերանորոգել Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցների մարզադահլիճները, հանդերձարաններն ու սանհանգույցները:

✅Վերջին երեք լուսանկարներն արվել են այսօր նույն վայրում:

Երեք ամսվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են երկու համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները:

Վստահ եմ, որ սա Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին:

Համատեղենք մեր ջանքերը հանուն բարեկեցիկ ապագայի:

📍📍Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն են:✅Առաջին երեք…

Posted by Anna Hakobyan on Tuesday, 1 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ