![]()
Բրազիլիայի դաշնային պատգամավոր Էդուարդո Բոլսոնարոն օգոստոսի 28-ին, իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է իր հետևորդներին պարտադիր դիտել Հայոց ցեղшս պшնnւթյшն մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
«Ֆիլմը հասանելի է Netflix-ում, այն կինոաշխարհի գերարտադրություններից է, որը պատմում է 19-րդ դարի առաջին ցեղшս պшնnւթյшն մասիին: Ռեժիսորներ Թերի Ջորջի և Ռոբին Սվիքորդի ֆիլմում նկարահանվել են Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը , Ժան Ռենոն և Շարլոտա Լե Բոնը»-գրել է Բոլսոնարոն:
Դաշնային պատգամավորը նշել է, որ հայերը առաջին քրիստոնյա ազգն են: Բոլսոնարոն խոստովանել է, որ ցանկանում է կապ հաստատել հայ ժողովրդի հետ և ուսումնասիրել Հայերի պատմությունը, որը բնութագրվում է բռնnւթյnւններnվ, խnշտшնգnւմներnվ, տեղшհшնnւթյшմբ և մшհվшն դեպքերով:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:
![]()