Պայթել է 30 տոննա տարողությամբ ռեզերվուար․ հրդեհից մահացել են մասնաճյուղի եւ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները

Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։ Այս պահին չենք կարող հստակ ասել, որ պայթյունը զոդման աշխատանքների  հետևանքն է, քանի որ նախաքննություն է տեղի ունենում, որից հետո արդյունքները պարզ կլինի:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։

«Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել, որին կից կային 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ։ Հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ կար պահեստավորած սպիրտ, նաև գինիներ, որի կողքին էլ պահածոների արտադրամասն էր, սակայն կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ