Զինված ադրբեջանցիները կտրել են խոզի միս մատուցած հայ խոհարարի մատները և ավերել սրճարանը

Թաթարստանի «Շաուրմա» արագ սննդի կետում կռիվ է բռնկվել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է kazanfirst֊ը։ Թաթարստանի ոստիկանությունը փնտրում է մասնակիցներին:

Կիրակի օրը, Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում, զինված մարդիկ ներխուժել են «Շաուրմա» արագ սննդի կետ ու կրակ բացել։

Պատճառը հայ խոհարարի՝ ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելն էր։ Ադրբեջանցին դուրս է եկել սննդի կետից և վերադարձել զինված խմբով։ Նրանք կտրել են խոհարարի մատները և ավերել սննդի կետը։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։ Զինված հանցախմբի անդամները որոնվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ