![]()
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահները հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր անգղ; Gypaetus barbatus/ բնադրող զույգ են ֆիքսել։ Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։
Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր: Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
Հազվագյուտ գառնանգղերի զույգը /Gypaetus barbatus Linnaeus/՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների ուշադրության կենտրոնում :)Անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է այսպիսի ուշագրավ կադրեր ֆիքսել։ 📕Գառնանգղը կամ մորուքավոր անգղը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է և ունի հատուկ պահպանության կարիք։ Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում:——————The couple of Lammergeier in the protected areas of Caucasus Wildlife Refuge (CWR) :)A threatened species of low numbers. Listed in the Red Data Books of the former USSR and Russia. Listed in the IUCN Red List of Threatened Species (ver. 3.1) as Least Concern. According to IUCN criteria categorized as Vulnerable VU D1. Nestles on high precipitous cliffs, preferably in deep rocky gorges, at 800-2000 m above sea level.Video by CWR ranger Manuk Manukyan.
Posted by ArAves on Friday, 28 August 2020
![]()