![]()
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը նախնական տվյալով զոդման աշխատանքի հետեւանքով է եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը։
«Այստեղ շինարարական աշխատանքներ են կատարել։ Ըստ երևույթին՝ զոդումից պայթյուն է եղել»,— ասաց նա։
Հիշեցնենք, որ մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։
Նշենք նաև, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
![]()