«Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհին նախորդել է պшյթյուն

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհի պատճառների մասին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած՝ տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Հիշեցնենք՝ երկու հոգի զոհվել է, չորս հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ