Թուրքիա-Սիրիա սահմանին 2000քմ անտառ է վնասվել հրդեհից

Թուրքիայի Հաթայ նահանգում հրդեհից վնասվել է շուրջ երկու հազար քառակուսի մետր սոճու անտառ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հրդեհը սկիզբ է առել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի ուշ այն տարածվելով անցել է թուրքական կողմ և հասել Հաթայի Յայլադաղը շրջանի սոճուտներ։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Հաթայում հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհը, իսկ սիրիական կողմում այն դեռ շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ