![]()
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեղինակավոր հեռուստաընկերությանը։
Դիտեք հարցազրույցը վաղը»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։
Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։
![]()
![]()
![]()
![]()