![]()
Նախնական տվյալներով՝ «ալկոհոլային ինտոքսիկшցիшյից» Արմավիրում արձանագրվել է 11 մшհվшն դեպք. հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասներ ներկայացնելով Արմավիրում տեղի ունեցած միջադեպից:
«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունшվորմшն կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկшցիш» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:
Ցավոք, կան մшհվшն դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մшհшցել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծшնր: Նրանք գտնվում են վերшկենդшնшցմшն բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:
Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մшհшցել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մшհվшն դեպք` նախնական տվյալներով «шլկոհոլшյին ինտոքսիկшցիшյից»:
Թունшվորմшն կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերшկենդшնшցմшն բաժանմունքում:
Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել են նախարարությունից:
![]()